«Թալիբան» շարժումն ամբողջությամբ վերահսկում է աֆղանական Փանջշիր նահանգը։ Այս մասին հայտարարել է խմբավորման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Փանջշիրն անցել է Իսլամական էմիրաթության (ինքնահռչակ հանրապետություն, խմբ․) վերահսկողության տակ»,-գրել է Քարիմին Twitter-ում։
Նախօրեին հաղորդվել էր, որ «Թալիբան» -ը հարվածներ է հասցրել Փանջշիր նահանգի դիմադրության ուժերի դիրքերին։