Մոսկվայի Խաղաղության պողոտայում գտնվող բնակարանի վարձակալները դեն են նետել տանտիրուհու հին բազմոցը, որտեղ նա պահել է 300 հազար ռուբլի, ոստիկանությունը ստուգում է անցկացնում, «РИА новости»-ն հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Ոստիկանություն է դիմել Խաղաղության պողոտայի բնակարանի համասեփականատերերից մեկը։ Նրա խոսքով՝ վարձակալները, որոնք մեկ այլ սեփականատիրոջ բնակտարածքի մի մասը վարձակալել են, նետել են նրա հին բազմոցը, որպեսզի փոխարինեն նորով։ Այդ բազմոցում 52-ամյա կինը պահել է մոտ 300 հազար ռուբլի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով ՝ կինն իմացել է, որ մի քանի ժամ անց փողով բազմոցը դեն են նետել, բայց աղբավայրում կահույքը գտնել չի կարողացել։
Մոսկվայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են 1968 թվականին ծնված քաղաքացուհու՝ դրամական միջոցների անհետացման փաստով դիմելու փաստը: