Այսօր Հայաստանը նշում է իր անկախության 30-ամյակը: Երկիրը տարեդարձը նշում է ծանր աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում, համաճարակի հետևանքները և 44-օրյա պատերազմն ազդում են հանրապետության վիճակի վրա:
1991-ի այս օրը Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով քվեարկեց անկախության հռչակման մասին Խորհրդային Միությունից, որի մաս էր կազմում հանրապետությունը 1921 թվականից: Հենց այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ:
Քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը քվեարկել է անկախության օգտին: Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
Վաղ առավոտից Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելեց Եռաբլուր ռազմական փառքի հուշահամալիր, որտեղ հարգեց հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհվածների հիշատակը:
Կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ միջոցառումները տեղի են ունենում անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում: Նույնիսկ իրադարձությունը լուսաբանող լրագրողներին մղեցին առանձին վայր, ինչը դժգոհություն առաջացրեց լրատվամիջոցների շրջանում:
Խնդիրը նաև կայանում է նրանում, որ մեկ շաբաթ չանցած նշվելու է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցը, և այս առումով երկրում շատերն անտեղի են համարում «գունագեղ» միջոցառումների անցկացումը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եռաբլուր կատարած այցի ժամանակ զոհված զինվորի հարազատներից մեկը բացահայտ հայտարարեց, որ երեխաների մահվան համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, և որ նա է կատարվածի գլխավոր պատասխանատուն: Սակայն իրավապահները նրան դուրս բերեցին դեպքի վայրից: