Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր կարիերայի գլխավոր սխալը համարում Է այն, որ Google կորպորացիային թույլ Է տվել ձեռք բերել և զարգացնել Android օպերացիոն համակարգը, որը շուկայում մրցակցում Է Apple ընկերության iOS-ի հետ, որը տեղակայվում Է նրա արտադրանքի վրա:
Բիլ Գեյթսը նշել է, որ ծրագրային ապահովման, օպերացիոն համակարգերի աշխարհում շուկաներն աշխատում են «հաղթողն ստանում Է ամեն ինչ» սկզբունքով։
Microsoft ընկերության հիմնադիրը նշել է, որ իր ամենամեծ սխալը համարում է այն, որ ինչ-որ պատճառով չհասավ այն բանին, որ Microsoft-ը դառնա այն, ինչն Android-ն Է։
Նշենք, որ Բիլ Գեյթսի կարողությունը կազմում է 106 միլիարդ դոլար՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զիջելով սոսկ Amazon խոշորագույն առցանց-մանրավաճառի ղեկավար Ջեֆ Բեզոսին (119 միլիարդ դոլար):