Հոկտեմբերի 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ին կնվազի 8-10 աստիճանով։ Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին և 6-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: