Բրյուսելում քննարկվող հարցերից առաջնային է գերիների հետ կապված հարցերը, և ընդհանուր ԵՄ ԱլԳ շրջանակներում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը։
Այս մասին ԶԼՄ-ի և հ/կ-ի համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կքքարկվեն նաև ընդհանուր կոնտեքստային հարցեր։ Ես կարծում եմ, որ ճիշտ չէ ձևավորել ակնկալիքներ ամեն կոնկրետ հանդիպումից՝ նեգատիվ, թե՞ պոզիտիվ»,-նշել է վարչապետը։
Ըստ նրա՝ մենք պետք է բանակցենք, օգտագործենք բոլոր հանարվորութոյւնները։
«Կարևոր է որ Հայաստանում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագանահտված լուծումներ կամ դրա շուրջ փորձ արվի ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել»։
«Այս համատեքստում կարևոր նախաձենություն էր պաշտպանության նախարարների ուղիղ կապի հարցը, որը նպատակը միջադեպերի կանխարգելումն է։ Թե որքան արդյունավետ է դա, չեմ կարող ասել։ Ես ինքը համաձայնություն եմ տվել այդ կապին և հույս ունեմ, որ դա կամրապնդի կայությունը տարածաշրջանում»,-նշել է վարչապետը։