Դեկտեմբերի 21-22-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այս մասին TACC-ին հայտնել են փոխվարչապետի քարտուղարությունում:
«Դեկտեմբերի 21-22-ը, նախատեսված ժամանակացույցի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստը: Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը կգլխավորի հանձնաժողովի համանախագահ, կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականին Մոսկվայում: Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել Է 1,9 մլրդ դոլար: