Այսօր երեկոյան ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում: