Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մեծ թվով օտարերկրյա նախկին առաջնորդներին, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Շնորհավորանքի հասցեատեր են դարձել նաև Սինձո Աբեն, Սիլվիո Բեռլուսկոնին, Ջորջ Բուշը, Անգելա Մերկելը, Բենյամին Նեթանյահուն, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Ֆիյոնը, Տարի Հալոնեն։