Հայաստանում փետրվարի 7-ին կատարվել է 9595 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրում առողջացել է 2349 հիվանդ, մահվան 11 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391588 դեպք, որոնցից 352985-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28951 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1555 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 2783288 թեստավորում։