Սույն թվականի փետրվարի 17-ին` տեղական ժամանակով ժամը 12:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 08:58-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում և Սարագյուղ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ: