Այս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլև նոր պատերազմի։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մեր պայքարն ու իշխանության փոփոխությունը կանխելու կամ նվազագույնին է հասցնելու պատերազմի հավանականությունը և մեր ժողովրդի համար բնականոն զարգացման հնարավորություն ստեղծելու»,- գրել է նա։
Նշենք, որ երկուշաբթի օրվանից Երևանում անցկացվում են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության տարբեր բողոքի ակցիաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։