«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը տեսաուղերձով դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ անդրադառնալով նաև այսօր իրավապահների կողմից տարածված հայտարություններին:
«Մենք որևէ սադրանքի ու ապօրինության չենք դիմելու, բայց լինելու ենք վճռական»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես հավաքների փաստացի նախաձեռնողներին և ղեկավարողներին, այնպես էլ մասնակիցներին խստորեն զգուշացրել է զանգվածային միջոցառումների ձեռնարկման և անցկացման ընթացքում մնալ դրսևորել իրավահպատակ վարքագիծ, ձեռնպահ մնալ ՀՀ ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելուց:
Ավելի ուշ Ոստիկանությունը հայտնել էր, որ ստուոգումների ընթացքում Սիսիանի ճանապարհին 2 գնդացիր են հայտնաբերել:
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ ժամը 16:00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել: Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները միանալու են հանրահավաքին:
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են սկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում: