Թուրքիայի կողմից մշակվող Hurjet մարտական ինքնաթիռն առաջին թռիչքը կկատարի 2023 թվականին։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Ավելի վաղ Դեմիրը հայտնել էր, որ Hurjet-ը մարտավարական-տեխնիկական բնութագրերով կգերազանցի ամերիկյան F-35-ը։
Թուրքական կործանիչը 2017 թվականից մշակում է Tusas ազգային օդատիեզերական ընկերությունը։