Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր քաղաքացիների, ոստիկանների համար, ովքեր երեկ վնասվածքներ են ստացել։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ներկա իշխանությունները բազմաթիվ այլ բաների համար են պատասխանատու։
Նա կոչ արեց կրկին երթ իրականացնել դեպի կառավարական ամառանոցներ։
Նշենք, որ նախօրեին Կառավարական ամառանոցների մոտ բախում էր տեղի ունեցել ոստիկանության և ցուցարի միջև, որի արդյունքում շուրջ 60 մարդ է տուժել։ Ըստ ՔԿ-ի 13 քաղաքացու նկատամամբ քրեական գործ է հարուցվել։