ՆԱՏՕ-ի Rammstein Dust II-2022 զորավարժությունները տեղի կունենան հունիսի 20-28-ը թուրքական Կոնյայում, РИА новости-ի հաղորդմամբ՝ հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
«Թուրքիայում պաշտոնապես սկսվում է Ramstein Dust II-2022 (RADU II-22)՝ ՆԱՏՕ-ի տեղակայման և պատրաստվածության զորավարժությունները։ Սարքավորումները Թուրքիա են տեղափոխվել հունիսի 5 – ին RADU զորավարժությունների շրջանակում, որոնք տեղի կունենան հունիսի 20-28-ը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ վարժանքներն անցկացվելու են Anatolian eagle 2022 միջազգային ուսումնական դասընթացի հետ համատեղ, որն օդային գործողությունների իրականացման մեթոդների տեսանկյունից ուսուցման եզակի հնարավորություն է առաջարկում Քոնյեում։