Երևանում հունիսի 20-ին, 21-ին, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունիսի 23-ին գիշերը և կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Հունիսի 20-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առան տեղումների եղանակ։