Եռաբլուր պանթեոնում հայրապետական աղոթք բարձրացնելուց հետո, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարճատև զրույց ունեցավ լրագրողների հետ: Նա իր օրհնանքը հայտնեց պատերազմի նահատակներին, սակայն լրագրողների հարցերին հիմնականում չպատասխանեց:
«Անկախության այս օրը մենք հոգևոր դասի հետ եկել ենք Եռաբլուրի այս նվիրական վայր, որտեղ հանգչում են մեր նահատակները նրանց հիշատակին խոնարհում բերելու ու աղոթք մատուցելու։ Մենք մեր հայցն առ Աստված բարձրացրինք՝ խնդրելով երկնավորից, որ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը և մեր ժողովրդին խաղաղություն բերի»,- ասաց նա:
Հարցին, թե կհանդիպի՞ արդյոք նա երեք նախկին նախագահների հետ, կլինի՞ հանդիպում լրագրողների հետ, ինչո՞ւ պետական միջոցառումներին չի հրավիրվում կամ ի՞նչ պատասխանատվություն ունի հավատացյալների հանդեպ, Գարեգին Բ-ն անպատասխան թողեց: