Հայաստանի ներկայացուցիչ, ծանրորդ Գրետա Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Գյումրեցի մարզուհին, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ կշռող ծանրաձողերը և հռչակվելով չեմպիոն։ Նա ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:
Գրետա Վարդանյանին ուղեկցում է Հայաստանի ազգային Պարալիմպիկ Կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը։
Նրա մարզիչն Արտակ Ներսիսյանն է։ Աշխարհի գավաթի խաղարկությանը 40 երկրի 243 մարզիկ է մասնակցում։