Այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի իր կարծիքին չհամաձայնվող, իր որոշումներին ընդդիմացող անձանց հետ և ես ինձ թույլ եմ տալիս պնդել, որ այս իշխանությունը գենետիկորեն անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած անձանց նկատմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանի գործով անցնող Էդգար Արշակյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք բացահայտեցինք, որ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ 12 հարցից 9-ը վերաբերել են Գրիգորի Խաչատուրովին, 9-ի մեջ էլ սուտ, մանիպուլյատիվ պնդումներ կան։ Ո՞րն է այն նպատակը, որ գույքը գրավադրված է, ինչո՞ւ եք հանրությանը սուտ մատուցում։ Գործ կարելն էլն ինչպե՞ս է լինում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է զորամասի դիմաց 18 մլն դրամ ստանալու հանգամանքներին, դա բացարձակ սուտ է՝ ասաց Պողոսյանը։
«Նման տեղեկություններ հայտնողը կամ չի տիրապետում փաստերին, կամ դիտավորյալ կեղծ տեղեկություն է հրամցնում հանրությանը, կամ քողարկված այլ նպատակ է իրականացնում»,- ասաց նա։
Փաստաբան Հրանտ Ենոքյանի խոսքով՝ այս զորամաս համարվող անշարժ գույքի գրավով ինչ-որ գումար ձեռք չի բերվել։ Նա նշեց, որ այստեղ խնդիրը փողերի լցավման մասին է։
«Փողերի լվացման հիմնական հատկանիշը գույքի իրական էությունը խեղաթյուրելն է։ Այս գույքը գրավից ազատ է։ Գրիգորի խաչատուրովը կատարել է վարկային պարտավորությունները բանկի նկատմամբ, գույքը գրավից ազատվել է։ Այսինքն՝ այս գույքի օգտագործմամբ 1 դրամի շահույթ էլ չի ունեցել, որ շահարկվի և ասվի՝ գույքը վերացվել է դրամի»,- նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կալանավորվել է։ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացման մեջ, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։