ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին է ներկայացվել այ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Սեպտեմբերի 8-ին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հերթական ճեպազրույցի ընթացքում հայկական կողմը նշել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար», – ասվում է հայտարարության մեջ։