• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Սեպտեմբեր 2023 03:31
  • 386.35
  • 413.47
  • 4
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ադրբեջանը պետք է դուրս բերի զորքերը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստան,
13 Սեպտեմբեր 2023 22:46
ShareShareShare
Наш Telegram
Բաքուն կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆ
telegram

Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի աննախադեպ ռազմական ագրեսիային Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ քառ տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվել են բնակավայրերի, քաղաքացիական և բնապահպանական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու սարքերի կիրառմամբ։

«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, որոնց աղաղակող տեսաձայնագրություններն առկա են և որոնք քննադատվել են միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, հանդիսանում են ռազմական հանցագործություններ և պետք է արժանան նաև միջազգային հստակ իրավական քննության և համընդհանուր գնահատականի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության համոզմամբ՝ առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում. այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ տեսանյութեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը զորք և խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում ինչպես ՀՀ հետ պետական սահմանի, այնպես էլ ԼՂ հետ շփման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մերձակայքում։ Զգալիորեն ավելացել են Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի թիրախավորման և ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում այն գործընկերների հայտարարությունները և գործողությունները, որոնք մեկ տարի առաջ հստակորեն արձանագրեցին ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը՝ նաև որպես հետագայում նման գործելաոճի կանխման հստակ ուղերձ:

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ Միևնույն ժամանակ, շարունակելով շահագրգիռ լինել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ՝ ՀՀ-ը վերահաստատում է իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները։ Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգռված դերակատարները, այդ հարցում մանդատ ունեցող կառույցները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ապակայունացման, ուժի անօրինական կիրառման փորձերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարել էր, որ պատերազմը կանխելու համար ՀՀ-ն օգտագործում է բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները։

Օգոստոսի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանին լարված է, քանի որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ կա ադրբեջանական զորքերի որոշակի կուտակում։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել էր երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։

Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսել էր հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։

Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։

Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելել էր մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրել:

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը փուլային լուծում է առաջարկել, որը Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի ճանապարհի բացման հարցում հետևողական մոտեցում է ենթադրում։

Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։

telegram
Tags: ԱԳՆԱդրբեջանի ԶՈՒՀՀ ինքնիշխան տարածք

Առնչվող Նորություններ

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

23 Սեպտեմբեր 2023 00:56

Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։ Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել...

Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցել է ընտրողների 21.36%-ը

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքները

22 Սեպտեմբեր 2023 12:18

Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Վերահաշվարկի արդյունքներով՝ «Հանրային...

Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ընդդիմության առաջիկա ծրագրերը

Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ընդդիմության առաջիկա ծրագրերը

22 Սեպտեմբեր 2023 11:20

Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է ընդդիմության առաջիկա ծրագրերը՝ տեղեկացնելով, որ այսօր՝ ժամը 18։00-ին,...

Երևանում ի աջակցություն Արցախի ցույցեր են (ուղիղ)

Երևանում ի աջակցություն Արցախի ցույցեր են (ուղիղ)

22 Սեպտեմբեր 2023 10:55

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

22 Սեպտեմբեր 2023 10:00

ՀՀ-ն կոչ է արել հնարավորություն ստեղծել՝ խաղաղապահները ՄԱԿ-ի մանդատով ապահովեն ԼՂ-ում անվտանգությունը

ՀՀ-ն կոչ է արել հնարավորություն ստեղծել՝ խաղաղապահները ՄԱԿ-ի մանդատով ապահովեն ԼՂ-ում անվտանգությունը

22 Սեպտեմբեր 2023 00:56

Ավելին
  • Լուրեր
Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

23 Սեպտեմբեր 2023 00:56
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է

Լևոն Քոչարյանը ձերբակալվել է

23 Սեպտեմբեր 2023 00:08
Ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը

Ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը

22 Սեպտեմբեր 2023 23:46
Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է բողոքի ակցիաներին միացած համալսարանները

Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է բողոքի ակցիաներին միացած համալսարանները

22 Սեպտեմբեր 2023 23:30
ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

22 Սեպտեմբեր 2023 23:01
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն

Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն

22 Սեպտեմբեր 2023 22:45
Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

22 Սեպտեմբեր 2023 22:14

Արցախի ԱՆ-ն հայտնել է 30 ծանր վիրավորների ՀՀ տեղափոխելու ԿԽՄԿ-ի պատրաստակամության մասին

22 Սեպտեմբեր 2023 21:41
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԼՂ-ում հրադադարի խախտման երկու դեպքի մասին

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում․ ՌԴ ՊՆ

22 Սեպտեմբեր 2023 21:04
Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը․ Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանն անբարոյական է համարել Արցախի ողբերգությունը ՀՀ իշխանությունների՝ դեպի Արևմուտք շրջադարձի հետ կապելը

22 Սեպտեմբեր 2023 20:38
Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել
Հայաստան

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

23 Սեպտեմբեր 2023 00:56

Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։ Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել...

Կարդալ
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Իրավունք

Լևոն Քոչարյանը ձերբակալվել է

23 Սեպտեմբեր 2023 00:08

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Առավոտյան ժամը...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ