Իրավապահները բերման են ենթարկել ռուսական ռոքի լեգենդ, «Парк горького» и «Цветы» խմբերի հիմնադիր Ստաս Նամինի խորթ որդուն՝ կոմպոզիտորի որդուն ու զոքանչին սպանելու կասկածանքով, հայտնում է SHOT-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հրատարակության տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ի երեկոյան Իստրա շրջանի Կրյուկովո գյուղում գտնվող ընտանիքի տնակում դանակահարվել են 85-ամյա Պոլինա Տկաչենկոն (Ստաս Նամինի կնոջ մայրը) և ռոք երաժիշտ 30-ամյա որդի Արտյոմը։ Արտյոմը նկարիչ և կինոռեժիսոր էր, խորհրդային ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծոռը։ Հաղորդում են, որ տատիկը սպանվել է կրծքին հասցված հարվածից, թոռնիկը դանակի բազմաթիվ վնասվածքներ ունի ամբողջ մարմնի վրա։
SHOT-ի տվյալներով՝ Նամինի որդուն և զոքանչին սպանողը եղել է նրա ավագ որդին՝ Ռոման Միկոյանը։ Նրան դուր չէր եկել, որ տատիկն և եղբայրը խնդրել են դադարեցնել թմրանյութեր օգտագործելը և վերցրել է դանակը, հայտնել է SHOT աղբյուրը։