«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը նոյեմբերի 1-4-ը ՀՀ քաղաքացիներից հարցրել է, թե ո՞ր երկիր, կամ երկրներ պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտոր, ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ մեր երկրի համար։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի 1100 հարցված քաղաքացիների ավելի քան 40%-ը կողմ է արտահայտվել Ֆրանսիայից ռազմական օգնություն ստանալուն։
«23,0%-ը հավանություն Է տվել ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանալուն: 21.3%-ը հավանություն Է տվել Հնդկաստանից ռազմական օգնություն ստանալուն: 18,7%-ը հավանություն Է տվել Իրանից ռազմական օգնություն ստանալուն։ 14,4%-ը հավանություն Է տվել Ռուսաստանից ռազմական օգնություն ստանալուն։ 1,8%-ը հավանություն Է տվել Չինաստանից ռազմական օգնություն ստանալուն»,-հայտնել է Նավասարդյանը։
Հարցված քաղաքացիներից 40%-ը հայտնել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ։ ԵՄ-ին ինտեգրվելուն կողմ է արտահայտվել 17%-ը, ՌԴ-ին՝ 14%-ը, ԱՄՆ-ին՝ 13%-ը, Իրանին՝ 4,8%-ը։
Հեռախոսային հարցումն իրականացրել են նոյեմբերի 1-4-ը, որին մասնակցել է 1100 քաղաքացի։
Հոկտեմբերի 23-ին Լեկորնուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում։