ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի «կադաստրի վկայականի» հարցին:
Փաշինյանի խոսքով՝ այն իշխանութունների գործառույթներից է, որն իրականացրել և իրականացնում են:
«Մեր առաջին գործառույթներից մեկը հենց ՀՀ-ի այդ կադաստրի վկայականը ֆիքսելն է, որի մեջ որոշակի տվյալներ են գրվում տարածքի, նկարագրության մասին: Մենք պետք է մեր քաղաքականությունն այս հենքի վրա դնենք, որպեսզի ապահովենք ՀՀ-ի հարատևությունը միջազգային, իրավական, տարածաշրջանային և սոցիալ-հոգեբանական առումներով»,- հայտարարել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ հայ ժողովուրդը խաղաղության պատվեր է տվել, բայց իշխանությունները բավարար խորությամբ այդ ուղերձը չեն ընկալել և չեն վերլուծել:
«Վերջին 20 տարում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կարգավիճակում տեսել ենք, ում օջախ մտել ենք, սեղանի շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը: Սա ժողովրդի ուղերձն է»,- ասել է նա:
2023 թվականի մայիսին Փաշինյանը հայտարարել էր, որ մենք մեր հայրենիքում 30 տարի ապրում ենք առանց կադաստրի վկայագրի:
Մանրամասները՝ տեսանյութում: