Կառավարությունը 14,1 միլիոն դրամ կհատկացնի 39 ազգային ստանդարտի մշակման համար, որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 4-ի նիստում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ տարեկան սովորաբար 30 ստանդարտ է մշակվում, սակայն այս տարի 9-ով ավել է։ Այդ 9 ստանդարտը վերաբերում են Կադաստրի աշխատանքներին։
Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսում են վերանայել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը։
Ըստ նախագծի, դրանք կվերաբերեն տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը՝ որպես թիրախ սահմանելով առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը։
Նախագծի համաձայն՝ ստնդարտները կխթանեն արտահանման ծավալները, կնպաստեն էներգախնայողության և էներգարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, տարածական տվյալների, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմաարդյունաբերության ոլորտներում աշխատանքի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։