Հայաստանի տարածքում ապրիլի 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում ապրիլի 21-ի կեսօրից հետո նույնպես հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան, երեկոյան կդիտվի 17-19 աստիճան տաքություն։ Գիշերը՝ 11-13 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 28-31 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 21-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, կարճատև անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 15 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 4 մ/վրկ արագությամբ: