Մայիսի 3-ի դրությամբ Տավուշի մարզի Կիրանց բնակավայր տանող ճանապարհը ոստիկանական ուժերը շարունակում են փակ պահել, հայտնում է «Ազգային ճակատը»։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանները Բագրատ Սրբազանին այսօր ևս արգելել են մուտք գործել Կիրանց։
«Ես և պատգամավոր Գառնիկ Դանեիլյանն ուզում էինք խոսել գյուղի մարդկանց հետ, հասկանալ՝ ինչ վիճակում են, բայց ոստիկաններն արգելեցին։ Դա անօրինական է»,- ասել է Սրբազանը։
Մայիսի 2-ին ոստիկաններն արգելել էին Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին մուտք գործել Կիրանց։ Նույն օրը՝ ավելի վաղ, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Կիրանցում բերման է ենթարկվել 30 անձ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Կիրանցում ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը և իրականացնում են «Օղակ» օպերացիա: Ավելի ուշ ՆԳՆ-ն հերքել էր տեղեկությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։
Եղանակը Հայաստանում և Արցախում հունվարի 3-ին
Հայաստանի մարզերում հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4...