Հայաստանը և Հունգարիան պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մայրաքաղաքներում՝ Բուդապեշտում և Երևանում, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսում
«Այսօր մենք խոսում ենք արդեն գործող դեսպանատների մասին»,- ասել է Միրզոյանը։
2023 թվականի հոկտեմբերի 23-ին Սիյարտոն Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ Հունգարիան Հայաստանին խնդրել է հյուպատոսություն բացելու թույլտվություն։ Նա նշել էր, որ վերսկսում են դիվանագիտական կապերը և կառուցում են այնպիսի համագործակցություն, որը կծառայի երկու երկրների շահերին:
Եղանակը Հայաստանում և Արցախում հունվարի 5-ին
Հայաստանի առանձին շրջաններում հունվարի 5-ի երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության...