ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանից կարող է պահանջել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ռազմավարական համագործակցության շրջանակներում, որի ստորագրման մասին այսօր տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ-ն։
«Գլխավորը, որ բխում է այս որոշումից. մենք տարբեր պայմանագրերում օգտագործել ենք նաև «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունը, սակայն երբեք չենք ստիպել գործել երրորդ երկրի դեմ։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ինչը նշանակում է, որ դուք պետք է միանաք [Ռուսաստանի դեմ] պատժամիջոցներին։ Ահա թե ինչ են հիմա պահանջում Սերբիայից։ Եվ նրանք նույնը կպահանջեն Հայաստանից»,- ասել է Լավրովը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները միջազգային ասպարեզում իրենց գործողությունների հիմքում դրել են պատժամիջոցների քաղաքականությունը։ Լավրովը մեկնաբանել է նաև ՀՀ կառավարության որոշումը՝ հավանություն տալ ԵՄ-ին անդամակցելու օրինագծին։
«Սրանք (ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն-խմբ․) երկու տարբեր համակարգեր են, տարբեր ազատ առևտրի գոտիներ։ Բայց սա Երևանի ինքնիշխան իրավունքն է, սակայն բոլոր դրական ու բացասական կողմերը կշռելը նույնպես Հայաստանի կառավարության պարտականությունն է»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Միրզոյանը հունվարի 14-15-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։
2024 թվականի հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության վերածելու ծրագրերի մասին։ Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մեկնարկել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Եղանակը Հայաստանում և Արցախում հունվարի 18-ին
Հայաստանի առանձին շրջաններում հունվարի 18-ի ցերեկն սպասվում է թույլ ձյուն, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, հայտնում է Հայաստանի...