ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում ֆրանսերեն գրառում է կատարել Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելու առնչությամբ:
«Ի հավաստումն հայ-ֆրանսիական բարեկամության՝ Երևան է ժամանել առաջին առաջին 25.000-ի չափով խմբաքանակը այն 200.000 դեղաչափով պատվաստանյութերի, որը նվիրաբերել է Ֆրանսիան Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում», – գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր հայերեն գրառում էր կատարել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»,- գրել էր Մակրոնը: