Հայաստանում մարտի 13-ին կատարվել է 1432 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրում առողջացել է 166 հիվանդ, մահվան 2 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 021 դեպք, որոնցից 408562 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3533 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8576 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1637 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 2936474 թեստավորում։