Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 43 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 006-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կատարվել է 10 329 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 76 պացիենտ:
Առ այսօր ապաքինվել է 412 621 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 15:
Կորոնավիրուսի հետևանքով ոչ ոք չի մահացել, մահացածների ընդհանուր թիվը 8625 է: