ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության մասին պաշտոնական դիմում չի ստացել, РИА новости -ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին։ Պաշտոնապես քարտուղարություն ոչ մի դիմում հայկական կողմից չի ստացվել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», – մեջբերում է գործակալությունը։