ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է գերատեսչությունը։
Ապրիլի 10-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում և իրադրության բերումով՝ երկու կողմի սահմանապահների միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի։
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հաղորդագրությունը: