2020 թվ-ի նոյեմբերի 10-ից հետո ՀՀ տարածքից 40-45 քառ. կմ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Այս մասին ԶԼՄ-ի և հ/կ-ի համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա նաև մայիսի 12-ից հետո Ադրբեջանական ԶՈՒ-երի ներխուժումն է Հայաստանի տարածք, որը միջազգային հանրության միանշանակ գնահատականին է արժանացել»,-նշել է վարչապետը։