Սահմանին լարված է և այդ լարվածությունը կայուն պահպանվում է և հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը իհարկե նոր սադրանքները բացառված չեն։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց, որ միջքազգային հանրության ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկարինայի շուրջ տեղի ուենցած իրադարձությունների վրա։
Ինչ վերաբերում է հարցին, թե զոհերի անունների հրապարակելուն, նա ասաց, որ եկել են եզրակացության, որ ինսիտուտցիոնալ նախատեսված մեխանիզմով զինառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, որտեղ հրապարակվում է անունները։
«Մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի, բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում»,–ասաց նա և նշեց, որ այդ անունները կան, ընտանիքները գիտեն, բայց նաև մարմիններ կան, որ պետք է նույնականացվեն։ Նա նաև նկատեց, որ նախորդ փորձը ցույց է տալիս, սխալ անուններ է հրապարակվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: