• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Փետրուար 2021 22:46
  • 497.14
  • 588.86
  • 6.47
0 °c
Երևան
3 ° Sat
3 ° Sun
1 ° Mon
1 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

«Մեր սրբացած զավակների արյամբ է ոռոգվել հայոց հողը». նիստ՝ նվիրված Հայոց բանակի 29-րդ տարեդարձին 

Մարզեր,
29 Հունվար 2021 23:26
Այսօր Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայոց բանակի հիմնադրման 29-րդ տարեդարձին նվիրված նիստ, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարական կազմը և զինվորները, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասը: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
 
«Մինչև նիստի մեկնարկը ծաղկեպսակ դրեցինք և ծաղիկներ խոնարհեցինք Հայրենյաց պաշտպանի հուշարձանին, որից հետո Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն եւ հնչեցվեց Պաշտպանիչ աղոթք՝ հայրենի աշխարհի եւ հայրենի մարզի ապահովության ու անսասանության համար։ Նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցինք 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։

Վարդապետը նշեց,որ հայոց բանակը մեր ազգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որը տասնամյակներ շարունակ ապահովել է Հայաստանի եւ Արցախի խաղաղությունն ու անվտանգությունը, բազմաթիվ անգամներ առիթ տվել, որ մենք հպարտանանք նրա կերտած հաղթանակներով։ Հայ Առաքելական եկեղեցին մշտապես եղել է Հայոց բանակի՝ այդ հաղթանակների կողքին։ Դժբախտաբար, այդ հաղթանակների շղթան ընդհատվեց 2020 թվականի Արցախյան պատերազմում, երբ մեր բանակն ու ժողովուրդն անցան ծանր փորձության միջով։ Մենք պարտվեցինք, բայց պարտված դուրս չեկանք այդ պատերազմում, քանզի մեզ հասած փորձությունը բոլորիս պարտադրում ու ստիպում է ոտքի կանգնել, համախմբվել ու կերտել նոր հաղթանակներ։ Վարդապետը աղոթք հնչեցրեց մեր բանակի և պետականության ապագա հաղթանակների համար, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված մեր հայորդիների հոգիների հանգստության, վիրավոր զինծառայողների ապաքինման, աշխարհի խաղաղության համար։ Մեր սրբացած զավակների արյամբ է ոռոգվել հայոց հողը, որից կծնվեն նոր հերոսամարտիկներ։

Իմ շնորհավորական խոսքում շեշտեցի, որ հունվարի 28-ը մշտապես նշել ենք բարձր տրամադրությամբ, սակայն այս տարի այն ավելի շատ ոգեկոչման եւ խոնարհումի օր էր։ Իմ խոնարհումը բերեցի 2020 թվականի Արցախյան պատերազմում հերոսացած մեր տղաներին, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքը, նվիրաբերեցին հանուն հայրենիքի։ Խոնարհումս բերեցի նաևմեր այն զինվորներին ու կամավորներին, ովքեր մարտական գործողությունների մասնակից եղան և այժմ էլ ապրում են մեր կողքին։ Պատերազմը իսկապես ծանր էր և ընթանում էր անհավասար պայքարում, բայց մեր հրամանատարներն ու զինվորները բազմաթիվ դրվագներում հերոսական պայքար մղեցին։ Բազմաթիվ բնագծերում մենք մնացինք այնտեղ, որտեղ տարիներ ի վեր կանգնած ենք եղել։ ՀՀ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսը հսկայական ներդրում ունի այդ դրվագների մեջ։ 
 
 
Նիստի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որի ժամանակ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեցի մոտ 500 հոգու։

 
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւև մի խումբ զինվորականներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների ղեկավարներ եւ աշխատակիցներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչության պետը եւ վարչության աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են մարզի համայնքների ղեկավարներ, համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ»,-գրել է մարզպետը: 
Tags: Գեղարքունիքի մարզԳնել ՍանոսյանՀայոց բանակի օր
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք

26 Փետրուար 2021 13:24

Օրերս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում էին։ Այս մասին հայտնել...

Կառավարությունը բարելավում է գյուղատնտեսական և սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը

25 Փետրուար 2021 12:48

Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դրական որոշում կայացրեց: Նախագծի նպատակը գյուղա­տնտե­­­սական...

Ավագանի չունեցող համայնքներում կենսական նշանակության ենթակառուցվածքները կբարելավվեն

25 Փետրուար 2021 11:56

Սուբվենցիոն ծրագրերի եռամյա արդյուքը ցույց է տալիս, որ ամեն տարի դրանց կարգը փոփոխությունների կարիք ունի: Այդ փոփոխությունները կապված են նախորդ...

Լարսը փակ է․ ՀՀ տարածքում կան նաև դժվարանցանելի ճանապարհներ

25 Փետրուար 2021 09:21

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։  Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ»...

  • Լրահոս

ԼՂ հակամարտության շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում. ՌԴ ՊՆ

26 Փետրուար 2021 22:30

Անկացվել են ՀՕՊ զորքերի և ավիացիայի համատեղ շտաբային մարզումներ. ՀՀ ՊՆ

26 Փետրուար 2021 22:14

Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահի լիազորությունները

26 Փետրուար 2021 22:00

Արձանագրվել է վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ. ՄԻՊ աշխատակազմ

26 Փետրուար 2021 21:44

Հակոբ Արշակյանը հայկական արտադրության հարվածային ԱԹՍ է ներկայացրել (տեսանյութ)

26 Փետրուար 2021 21:26

Կարգավիճակի հարցը փակված է. Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել. Արցախի ԱԳ նախարար 

26 Փետրուար 2021 21:19

Հայաստանի և Իրանի քաղաքների միջև ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն. ՀՀ-ում Իրանի դեսպան

26 Փետրուար 2021 21:09

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հանդիպել

26 Փետրուար 2021 21:00

Եթե Նիկոլը կարողանա ինչ-որ ձևով հանել Օնիկ Գասպարյանին, բանակը պետք է ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյան

26 Փետրուար 2021 20:45

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

26 Փետրուար 2021 20:38

«Մեր պահանջն այլընտրանք չունի». Հայրենիքի փրկության շարժումը՝ հաջորդ հանրահավաքի մասին

26 Փետրուար 2021 20:34

Հայկ Մարությանը Վլադիլեն Բալյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է հանձնել

26 Փետրուար 2021 20:23

Նիկոլի իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ. Միքայել Մինասյան

26 Փետրուար 2021 20:12

Արցախը ՄԻՊ-ողջունել է գերիների վերաբերյալ Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը

26 Փետրուար 2021 20:00
Արցախ

ԼՂ հակամարտության շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում. ՌԴ ՊՆ

26 Փետրուար 2021 22:30

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: ՌԴ ՊՆ-ն...

Կարդալ
Զինված ուժեր

Անկացվել են ՀՕՊ զորքերի և ավիացիայի համատեղ շտաբային մարզումներ. ՀՀ ՊՆ

26 Փետրուար 2021 22:14

Փետրվարի 25-ին անցկացվել են հակաօդային պաշտպանության զորքերի և ավիացիայի համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ