Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը, 21-22-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: