Փետրվարի 19-ին վերականգնվել է Դիլիջանի թունելի լուսավորությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի18-ին՝ ժամը 18.30-ից‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել էր Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։
«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: