Գորիսի համայնքապետարանի Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ Որոտանում դեպի այգիներ տանող այլընտրանքային ճանապարհ է կառուցվում։ Սահմանամերձ դարձած Որոտան բնակավայրում այգիներ հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել նոր ճանապարհ կառուցել, որպեսզի բնակիչներն իրենց վարելահողին հասնեն անվտանգ ճանապարհով։
Խնդիրը համայնքի ղեկավարին էին ներկայացրել բնակավայրի բնակիչները․ կարճ ժամանակ անց ընթացք է տրվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են։
Աշխատանքների ավարտին շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել դեպի այգիներ։