Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից: Առուշանյանի հետ քննարկվել են համայնքի տնտեսական զարգացման հնարավորությունները, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Քննարկվել են նաև Արցախից տեղահանված ընտանիքների հիմնախնդիրները, որոնք դեռևս Գորիսում են։ Դեսպան Թրեյսին համայնքի ղեկավարի հետ զրույցում նաև անդրադարձել է մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը։