Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տեղի համայնքապետարանը:
«Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում գյուղ է վերադարձվել է 37 անասուն: Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են»,-տեղեկացնում են համայնքապետարանից: