Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին: Այս մասին հինգշաբթի կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում այդպիսով կձևավորվի 79 համայնք, այդ թվում՝ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք: Այս 7 համայնքները ներառված չեն խոշորացման գործընթացներում»,- ասաց նախարարը:
«Հոկտեմբերի 6-ին ընդունված որոշման համաձայն` դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին 441 համայնք համամասնական ընտրակարգով կմիավորվի 38 համայնքային խմբերի»,- նշեց Սնոսյանը:
Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրություններ կանցկացվեն Իջևանում, Ստեփանավանում և Կապանում, մեծամասնական ընտրակարգով՝ Արզնիում և Լերմոնտովոյում:
Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրություններ կանցկացվեն Գյումրիում, Գորիսում, Տաթևում, Մեղրիում, Դիլիջանում։