Տավուշի մարզպետարանից հերքում են տարածված լուրերը, թե Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»,-նշվում է հաղորդագրության մեջ։