Հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, տեղեկացրել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հավելել են, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
ՆԳՆ-ից վարորդներին խորհուրդ են տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: