Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Kids’ Choice Awards-2021 մրցանակաբաշխությունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը:
Դեռևս 2020-ի հոկտեմբերին Քարդաշյանը հայտնել էր, որ Paw Patrol: The Movie մուլտֆիլմում հնչյունավորելու է հերոսներից մեկին, իսկ արդեն նախօրեին դերասաններ Թայլոր Փերիի, Յարա Շահիդիի և Մարսել Մարտինի հետ ներկայացրել է սպասվելիք մուլտֆիլմի թրեյլերը:
«Մուլտֆիլմի վրա աշխատելիս մենք այնքան լավ ժամանակ ենք անցկացրել։ Երեխանես չէին հավատում, երբ ասացի, որ մուլտֆիլմի հերոսի եմ հնչյունավորելու»,-նշել է Քարդաշյանը: