Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ կկայանա Վերսալի թագավորական մատուռում։ Այս մասին ասված էՎերսալի թագավորական տաճարի կայքում։
«Թագավորական մատուռը կդառնա մի վայր, որտեղ կարելի է լսել հայ ժողովրդի ձայնը երաժշտության միջոցով, որն այսօր խորհրդանշում է նրա բազմադարյա պատմությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Մելոդի Լուլեջյանի (սոպրանո), Շուշան Սիրանոսյանի (ջութակ), Աստրիգ Սիրանոսյանի (թավջութակ) ու Վարդան Մամիկոնյանի (դաշնամուր) կատարմամբ: