Ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը, իրական անունը Աշոտ Հակոբի Մալաքյան, ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին Թուրքիայում: Ցեղասպանության հետևանքով Մալաքյանների ընտանիքը որոշ ժամանակով հաստատվել է Հունաստանում, ապա տեղափոխվել Մարսել քաղաք:
Իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը», նկարահանել է 1948թ.: Այն նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին:
Հայկական միջավայրում առավել հայտնի է «Մայրիկ» ֆիլմով, որը պատմում է Ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի ընտանիքի պատմությունը:
Հայազգի նշանավոր կինոռեժիսորը արժանացել է մի շարք պարգևների՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», «Սուրբ Գրիգոչ Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշան, Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակում «Սերգեյ Փարաջանով» մրցանակ:
Ինչպես նշել է Ֆրանսիայի Նախագահ Ժակ Շիրակը կինոռեժիսորի մասին, «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:
Անրի Վերնոյի հիշատակին մի շարք փողոցներ և հրապարակներ են վերանվանվել Հայաստանում և ֆրանսիայում: