Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հերթական երկրորդ ընթերցմամբ հաստատեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 13 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
‘ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին’ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ ‘Բարգավաճ Հայաստան’ խմբակցության անդամներ ՆաիրաԶոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:
Նշենք, որ առաջիկայում խորհրդարանը կվավերացնի ‘Եվրոպական միասնական արտադրանքի’ կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա կինոգործիչներին եվրոպական համատեղ արտադրության համար օգտվել բազմաթիվ արտոնություններից։
Առաջիկայում պատրաստ կլինի ‘Կինոյի մասին’ օրենքը, և Հայաստանը կկարողանա վավերացնել ‘Ստեղծագործ Եվրոպայի’ Մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում։